вторник, 29 марта 2011 г.

Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

http://school20.weebly.com
Դպրոցը  հիմնադրվել  է1943 թվականին : Հայաստանի կրթության նախարարության հրամանով Պուշկինի անվան դպրոցի տղաները տեղափոխվեցին նորաբաց մի դպրոց: Նոր լույս,նոր տաճար,մատաղ սերնդի կրթության մի նոր դարբնոց,որը կոչվեց Ձերժինսկու  ան վան  թիվ 20 դպրոց:Բարեկիրթ, խելացի,համարձակ տղաների ոգով սկսված դպրոցը հավերժացավ Այգեստան թաղամասում` հետագայում նորից անցնելով երկսեռ ուսուցման:
Դպրոցում իրենց մկրտությունն էին ստանում հազարավոր երեխաներ, որոնցից շատերը հետագայում դառնում էին մեր երկրի արժանավոր և անվանի զավակներ` տաղանդավոր երգիչ - երգչուհիներ,կոմպոզիտորներ, երաժիշտ կատարողներ, դերասաններ, նկարիչ, քանդակա գործ,  սպորտի վարպետներ,բժիշկներ,քիմիկոսներ,կոնստրուկտորներ, կրթության բնագավառի անխոջ մշակներ, քաղաքական գործիչներ, պետական այրեր : Դպրոցի շրջանավարտները պրոֆեսորներ են, դոցենտներ, գիտնականներ, ակադեմիկոսներ:Դպրոցը կարճ ժամանակում կերտեց իր յուրահատուկ դիմագիծը և մշտապես կանգնեց արդեն հայտնի ու բազմաքանակ դպրոցների կողքին: Անցած  տարիների ընթացքում դպրոցն ավարտել են 6770 շրջանավարտ, որից 460 -ը ոսկե և արծաթե մեդալակիրներ են:
Յուրաքանչյուր  տարի `հոկտեմբեր  ամսին,  մեծ շուքով  նշում  ենք  Էրեբունի-Երևան  տոնակատարությունը,որին  ներկա  են  լինում  Երևանի  պատվավոր  քաղաքացիներ:Նրանք  դիտում  են  աշակերտների  պատրաստած  աշխատանքները  և  անցկացնում  բաց  դաս:
Դպրոցը  մասնակցում  է բազմաթիվ  առաջնությունների:

HP ընկերության  պաշտոնական  նարկայացուցիչ  UNICOMP  -ի  և  կրթության  նախարարության  համատեղ  ջանքերով  2008թվականին  դպրոցում  բացվեց   էլեկտրոնային  գրադարան :